Անգլիայի ափերի մոտ պատմական թագավորական նավի բեկորներ են հայտնաբերվել
Օրերս Անգլիայի ափերի մոտ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենահայտնի նավերից մեկի բեկորները, հայտնում է Planet-today-ը եւ նշում, որ օվկիանոսների ջրերը շատ գաղտնիքներ են պարունակում: Այստեղ մարդկության պատմության զարգացման ընթացքում բազմաթիվ նավեր են խորտակվել, որոնք կարող էին որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելին պատմել, ինչի համար էլ հետազոտողների կողմից արտեֆակտների հայտնաբերումը զգալի բացահայտումներ է խոստանում:
Նավը, որի բեկորները հայտնաբերվել են, 17-րդ դարում կառուցված Gloucester-ն է, որի խորտակման պահին տախտակամածին է եղել ապագա արքա Ջեյմս Սթյուարթը: Նավը խորտակվել է 1682 թվականին եւ բեկորները ծածկվել են ավազով, ինչը դժվարացրել է դրա հայտնաբերումը:
Նավի բեկորները հայտնաբերվել են Ջուլիան եւ Լինքոլն Բարնուելների և նրանց ընկերոջ՝ Ջեյմս Լիթլոմի կողմից՝ Նորֆոլքի ափերին: Այս բացահայտումը հետազոտողների կողմից համարվել է ամենաակնառուն Անգլիայում՝ «Մերի Ռոուզ» նավի հայտնաբերումից ի վեր: Այս հայտնաբերման առթիվ հաջորդ տարի ցուցահանդես կլինի, որին ներկայացված կլինեն մի շարք արտեֆակտներ, այդ թվում՝ զանգը, որի շնորհիվ էլ նավը ճանաչելի է դարձել: