Ճապոնացի գիտնականները մշակել են «թեթևակի քրտնած» ռոբոտացված մատ՝ ծածկված կենդանի մաշկով
Ճապոնացի գիտնականները ստեղծել են «թեթեւակի քրտնած» ռոբոտացված մատ, որը ծածկված է կենդանի մաշկով, որը, նրանց կարծիքով, մեկ քայլ ավելի մոտ է իրական մարդանման ռոբոտների ստեղծմանը, հայտնում է The Guardian-ը:
Մատը, որը կարող է ինքն իրեն բուժել, դիտարկվում է որպես տպավորիչ տեխնիկական ձեռքբերում, որը ջնջում է կենդանի մարմնի եւ մեքենայի միջեւ սահմանը: Սակայն գիտնականները տարակարծիք են այն հարցում, թե արդյոք մարդկանց դուր կգա դրա իրատեսական անատոմիան, թե այն սարսափելի կհամարեն:
«Մենք զարմացած ենք, թե որքանով է մաշկի հյուսվածքը համապատասխանում ռոբոտի մակերեսին»,- ասում է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Սյոձի Տակեուչին, որը ղեկավարում է աշխատանքը: «Բայց այս աշխատանքը միայն կենդանի մաշկով պատված ռոբոտներ ստեղծելու առաջին քայլն է»:
Թիմը պնդում է, որ ավելի իրատեսական հումանոիդները կկարողանան ավելի բնական կերպով փոխազդել մարդկանց հետ տարբեր դերերում, այդ թվում՝ հիվանդներին խնամելիս եւ սպասարկման ոլորտում:
«Կարծում եմ, որ կենդանի մաշկը կատարյալ լուծում է ռոբոտների արտաքինի համար, քանի որ այն ճիշտ այնպիսի նյութն է, ինչպիսին կենդանիների մաշկն է»,- ասել է Տակեուչին: Նա հավելել է, որ նման ձեռքբերումները կարող են «նոր հարաբերություններ կառուցել մարդկանց եւ ռոբոտների միջեւ»: