30-ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է Կարապի լճում
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում է հայտնվել: