Սլովակիան կվերանորոգի և կարդիականացնի ուկրաինական ռազմական տեխնիկան
Konstrukta Defense գործարանը, որը գտնվում է Սլովակիայի արեւելյան Մոլդավա նադ Բոդվու քաղաքում, շուտով կսկսի վերանորոգման եւ արդիականացման համար ընդունել ուկրաինական բանակի զինտեխնիկան, որը վնասվել է ռուսական զորքերի հետ մարտերում: Այս մասին պետական այս ձեռնարկություն կատարած այցի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին, փոխանցում է Deutsche Welle-ն։
Գործարանի տնօրեն Ալեքսանդր Գուրսկին լրագրողներին ասել է, որ Konstrukta Defense-ը հիմնականում մասնագիտացած է հրետանու եւ հրթիռային կայանների արտադրության, վերանորոգման եւ սպասարկման գործում։ Ձեռնարկության ամենահայտնի արտադրանքը Zuzana 2 ինքնագնաց հաուբիցն է (տրամաչափը՝ 155 միլիմետր)։ Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Ուկրաինան պայմանագիր է կնքել Սլովակիայի հետ ութ այդպիսի հաուբիցների մատակարարման համար։
Պատերազմի սկզբից Սլովակիան արդեն 154 միլիոն եվրոյի զենք է ուղարկել Ուկրաինային, այս մասին միջանկյալ զեկույցը հրապարակել է Նագի վարչությունը հունիսի 8-ին իր կայքում։ Մասնավորապես, խոսքը, «Ս-300» զենիթահրթիռային համակարգերի մասին է։ Այժմ Սլովակիան պատրաստվում է խորհրդային «ՄիԳ-29» կործանիչների խմբաքանակ ուղարկել Ուկրաինա: