Վենեսուելայի նախագահը երկօրյա այցով ժամանել է Թեհրան
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է Tasnim-ը։
Մադուրոն՝ քաղաքական եւ տնտեսական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Իրան է ժամանել նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով։
Վենեսուելայի նախագահը կհանդիպի իր իրանցի գործընկերոջ հետ եւ կմասնակցի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։ Իրանն ու Վենեսուելան սերտորեն համագործակցում են պատժամիջոցների հետեւանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ այն պատժամիջոցների, որոնք ուղղված են էներգետիկ ոլորտին, նշում է գործակալությունը։
Իրանը Վենեսուելային վառելիք և սարքավորումներ է մատակարարում, որոնք անհրաժեշտ են նավթավերամշակման գործարանների համար՝ չնայած ԱՄՆ ճնշմանը երկրի տրանսպորտային եւ առեւտրային ծառայությունների վրա: