Stanley J. Paine-ը 265 հազար դոլարով 1998 թվականի մեքենա է վաճառել
Stanley J. Paine աճուրդային ընկերությունը 265 հազար դոլարով վաճառել է 1998 թվականի արտադրության, տուրբո շարժիչով Toyota Supra A80 մեքենան, որը ենթադրաբար նարկոբարոնի անձնական հավաքածուի մաս է եղել:
Համեմատության համար պետք է նշել, որ 1998 թվականին արտադրության, տուրբո շարժիչով Toyota Supra մոդելի մեքենան արժեցել է 39, 198 դոլար, իսկ վերջին սերնդի մոդելները հիմա արժեն 43,540 դոլար:
Ինչպես նշում է The Drive-ը, աճուրդում վաճառված մեքենան ցանկալի մեքենաների շարքում է եղել քիչ վազքի, վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի, հազվագյուտ գույնի եւ քիչ փոփոխությունների ենթարկված լինելու շնորհիվ: Բացի այդ, մեքենան վերջին տարվա արտադրությունյունից է, ինչը մեքենան ցանկալի է դարձնում հավաքածուներ ունեցողների համար: