«Չեմ կարողանա քայլել»․ երգչուհի Մաքսիմը պատմել է բժիշկների կանխատեսումների մասին
Ռուս երգչուհի Մարինա Աբրոսիմովան, որն առավել հայտնի է Մաքսիմ կեղծանունով, պատմել է իր հիվանդության ընթացքում բժիշկների սարսափելի կանխատեսումների մասին։ Նրա խոսքով՝ երբ ինքը գիտակցության է եկել կոմայից հետո, որոշ բժիշկներ կանխատեսումներ էին անում, որ ինքը չի կարողանա քայլել։ Երգչուհին հիշել է, որ այդ ժամանակ իր համար միեւնույնն էր, թե ինքն ինչ վճակում է, ինքը միայն ցանկացել է որքան հնարավոր է շուտ գրկել երեխաներին։
«Ինձ հետաքրքիր չեն բամբասանքներն ու անհասկանալի փորձագետների գնահատականները, գերադասում են ստվերում մնալ, քան լինել վառ ու բացասական համբավ ունենալ։ Իսկապես, երբ նոր էի ուշքի եկել, տարբեր կանխատեսումներ կային, այդ թվում այն մասին, որ չեմ կարողանա քայլել։ Բայց երբ հիվանդանոցում ուշքի եկա, մտածում էի․ «Աստված իմ, ես տեսնում եմ, լսում, կգրկեմ երեխաներիս։ Տարբերություն չկա, թե ինչ տեսք ունեմ, որքան սպիներ կան մարմնիս, դրանք այնքան անկարեւոր բաներ են»»,- պարզաբանել է «Знаешь ли ты» հիթի կատարողը։
Վերջին շրջանում Մարինայի շուրջ բացասականի ալիք է սկսվել։ Հանդիսատեսի շրջանում գտնվել են կասկածամիտներ, որոնք չեն հավատում Մաքսիմի՝ հրաշքով վերականագնվելուն եւ ենթադրում են, որ հիվանդությունը հորինվել է արտիստի շուրջ աղմուկի նպատակով։
«Նույնիսկ բժիշկներն են նշում, որ իմ արտաքին տեսքը չի խոսում այն մասին, որ ես նախկիում վերակենդանացման բաժանմունքի հիվանդ եմ եղել։ Հավանաբար, բախտս բերել է իմունիտետի, գենետիկայի հարցում։ Դեղեր շատ են եղել, բայց արտաքուստ լիովին թարմ եմ թվում»,- հաղորդումներից մեկի ընթացքում ասել է Մարինան։