Բոլիվիայի նախկին նախագահը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել հեղաշրջման համար
Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անյեսը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել է՝ իր նախորդին՝ Էվո Մորալեսին հեռացնելու նպատակով հեղաշրջման համար, հայտնում է BBC-ն։
Դատարանն Ագնեսին, ով իշխանության ղեկին էր 2019-20 թթ., մեղավոր է ճանաչել «սահմանադրությանը հակասող որոշումների կայացման մեջ»։ Ինքը՝ Բոլիվիայի նախկին նախագահը, բազմիցս հայտարարել է, որ քաղաքական վենդետայի զոհ է դարձել։
54-ամյա Անյեսը դատապարտվել էր ուրբաթ Լա Պասի դատարանում։ Դատարանը հայտարարել էր, որ նա իր պատիժը կկրի քաղաքի կանանց բանտում:
Երկրի նախկին նախագահը քաղաքական հալածանքների համար դատապարտել է «Մաս» սոցիալիստական կուսակցությանը, որը 2020 թ. Կոնգրեսի նախագահական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ, ինչը թույլ տվեց Մորալեսին Արգենտինայից վերադառնալ Բոլիվիա եւ ղեկավարել կուսակցությունը։ Նախագահ էր ընտրվել նրա գործընկեր Լուիս Արսեն։
Հիշեցնենք, որ Մորալեսը փախել էր Բոլիվիայից, երբ բանակի հրամանատարը կոչ էր արել նրան հրաժարական տալ՝ ձայների կեղծման մեղադրանքների պատճառով բողոքի ակցիաների ֆոնին:
Լինելով ամենաավագ սենատոր՝ Անյեսը ժամանակավոր նախագահ դարձել էր Մորալեսի հեռացումից հետո: Սակայն «Մաս» կուսակցության անդամները նրան մեղադրեցին ոստիկանության եւ զինվորականների հետ դավադրության մեջ, իր տապալումը նախապատրաստման մեջ:
Նա ձերբակալվել էր 2021 թ. մարտին։ Ուրբաթ դատավճռից հետո Ագնեսի պաշտպանությունը հայտարարել էր, որ նա կդիմի միջազգային կազմակերպություններին՝ արդարադատության հասնելու համար: