Սփիրսի և Սեմ Ասգարիի հարսանիքը կհիշվի ոչ միայն երգչուհու նախկին ամուսնով, այլև Բրիթնի Սփիրսի և Մադոննայի համբույրով
Բրիթնի Սփիրսի և Սեմ Ասգարիի հարսանիքը կհիշվի ոչ միայն երգչուհու նախկին ամուսնով, որը քիչ էր մնում խափաներ նորապսակների հարսանիքը, այլև Բրիթնի Սփիրսի և Մադոննայի համբույրով։
Ընկերուհիները որոշել են կրկնել լեգենդար համբույրը, որը տեղի է ունեցել 2003 թվականին Video Music Awards-ի արարողության ժամանակ։ Այն պահը, երբ Մադոննան ու Սփիրսը համբուրվել են, թերեւս հավերժ կմնա շոու բիզնեսի պատմության մեջ։ Այն ժամանակ փոփ թագուհու եւ փոփ արքայադստեր պահվածքը զարմացրել է ոչ միայն հանդիսատեսին ու լրագրողներին, այլեւ միջոցառման կազմակերպիչներին։ Ինչպես պարզվել է, նրանք չէին պատկերացնում, թե ինչ են անելու երգիչները բեմում. դա բացարձակ հանպատրաստից էր։ Հետաքրքիր է, որ երգիչները հիմա պայմանավորվե՞լ են, թե՞ ամեն ինչ անսպասելի է եղել։
Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել տարվա ամենաքննարկվող հարսանիքներից մեկը։ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին երդումներ են փոխանակել Կալիֆոռնիայի իրենց տան բակում՝ շրջապատված ընտանիքի անդամներով եւ ընկերներով։ Երիտասարդներին շնորհավորելու համար ժամանել են Փերիս Հիլթոնը, Սելենա Գոմեսը, Դրյու Բերիմորը եւ Մադոննան։ Բրիթնի Սփիրսն ընտրել է Versace-ի հարսանեկան զգեստ, որը համադրել է չոկերի հետ։ Հուսով ենք, որ այժմ երգչուհին իսկապես երջանիկ է։