Բանկոմատի կողոպուտի մասին երգած ռեփերը ձերբակալվել է բանկոմատից գողություն կատարելու համար
ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ձերբակալել են չորս քաղաքացու, ովքեր կասկածվում են բանկոմատի խմբակային կողոպուտի մեջ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Դեպքը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։ Քննության տվյալներով՝ չորս մեղադրյալները թալանել են բանկոմատը, երբ այն սպասարկում էր տեխնիկը։ Երկու ներխուժող մոտեցել են տղամարդուն, ասել, որ հիմարություններ չանի և գումարը հանձնի իրենց։ Աշխատակիցը կատարել է ավազակների պահանջը, որից հետո տղամարդիկ նստել են մեքենաներն ու անհետացել։
Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է բացահայտել հանցագործներին։ Նրանցից մեկը 30-ամյա ռեփեր Լադեսիոն Ռայլին է, ում տեքստերը նկարագրում են տարբեր նահանգներում բանկոմատների գողություններ, հազարավոր դոլարներ մեքենայում և աղոթքներ, որ ոստիկանությունը չբռնի իրեն: