Շոլցը հայտնել է, թե որքան կտեւեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից «անմիջապես» հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն հանվի։ Այս մասին նա ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Spiegel-ը։
«Պատժամիջոցները, որոնք մենք ներդրել ենք, և այժմ սա սահմանափակումների վեցերորդ փաթեթն է, և բոլոր մյուս երկրների պատժամիջոցները, սա մի բան չէ, որը կավարտվի, երբ պատերազմը վերջանա: Նախապայմանը իրավիճակի փոփոխությունն է, իրավիճակի բարելավումը, Ռուսաստանի կողմից ըմբռնումը, որ չի կարող խաղաղության պայմաններ թելադրել Ուկրաինային, այլ պետք է երկխոսություն վարի Ուկրաինայի հետ և համաձայնության գա Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության երաշխիքի շուրջ», - ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանի դեմ գործող սահմանափակող միջոցները վերացնելու համար անհրաժեշտ է կարգավորել իրավիճակը Ուկրաինայում։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Շոլցը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։