Մենք կկռվենք թուրքական բանակի դեմ ամենուր, որտեղ կարող ենք. Ասադ
«Այնտեղ, որտեղ ռազմական օբյեկտներն ու պայմանները թույլ են տալիս, սիրիական բանակը ուղղակիորեն կպայքարի թուրքական բանակի դեմ՝ թուրքական հարձակումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
«Երկուսուկես տարի առաջ ուղիղ առճակատում եղավ սիրիական և թուրքական բանակների միջև, և սիրիական բանակը կարողացավ թիրախավորել մեր տարածք ներխուժած թուրքական ստորաբաժանումների մի մասին»,- ասել է նա։