Լոպեսին մեղադրում են պլաստիկ վիրաբուժությունը չարաշահելու մեջ
44-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հիացնում է իր երիտասարդությամբ և գեղեցկությամբ: Սակայն, ինչպես պարզվել է, դա ոչ միայն երգչուհու, այլև պլաստիկ վիրաբույժների շնորհիվ է:
Ոմն ամերիկացի բժիշկ իր Twitter-ի էջում տեղադրել է Լոպեսի լուսանկարը`մեկնաբանելով, որ նրա երիտասարդ տեսքը տաղանդավոր պլաստիկ վիրաբույժների աշխատանքի արդյունքն է:
Այս լուրը խորապես վիրավորել է Լոպեսին, ով պնդում է, որ ինքը Հոլիվուդյան այն քիչ աստղերից է, ովքեր բնական գեղեցկություն ունեն: