Բագրատ Եսայանն այս պահին ձերբակալված է. հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն. պաշտպան
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. -ի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը:
«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ եւ նրան տարել ԱԱԾ: