Լավրովը Զելենսկու պատժամիջոցների մասին. ինչ ուզում է անի՝ միայն թե լաց չլինի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմամբ Ռուսաստանի դեմ Կիեւի ղեկավարության հինգշաբթի մտցրած պատժամիջոցներն արժանի չեն որեւէ պատասխան քայլի Մոսկվայի կողմից։ Այս մասին լրագրողներին ուրբաթ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Չեմ կարծում, թե դա արժանի է որեւէ կոնկրետ քայլի մեր կողմից,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինական պատժամիջոցները մեկնաբանելու խնդրանքին։- Ինչ ուզում է անի, միայն թե լաց չլինի»։
Զելենսկին իր հրամանագրով անժամկետ պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգությանն խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ կառավարության գրեթե բոլոր անդամների, ներառյալ Սերգեյ Լավրովի դեմ։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 35 մարդ։