Արքայազն Հարին թագուհու գահակալման հոբելյանից հետո կարող է իր ընտանիքից պահանջել ներողություն խնդրել
Արքայազն Հարին Եղիսաբեթ Երկրորդի գահակալման պլատինե հոբեյանի առիթով հանդիսությունների ընթացքում նման սառն ընդունելության չէր սպասում։ Նա նաեւ հիասթափված է, որ այցի ընթացքում չի հաջողվել բովանդակություն հավաքել սերիալի համար, որը նրա ընտանիքի մասին նկարահանում է Netflix-ը, հայտնում է Focus.ua-ը։
«Trooping the Colour» շքերթի ընթացքում արքայազն Հարիին եւ նրա կնոջը՝ Մեգան Մարքին, թույլ չեն տվել դուրս գալ Բուքինգհեմյան պալատի պատշգամբ․ ըստ արարողակարգի՝ այնտեղ կարող են լինել միայն արքայական ընտանիքի ավագ անդամները, սակայն Մեգանն ու Հարին այլեւս անդամ չեն։
Կենսագիր Անջելա Լեւինը, որը Հարիի հետ մեկ տարի է անցկացրել, հիմա արդեն պնդում է, որ արքայազնը, հավանաբար, զգում է, որ «արքայական ընտանիքը պետք է իրենից ներողություն խնդրի»։
Լեւինի խոսքով՝ Սասեքսի արքայազնն ու արքայադուստրը միայն մեկ անգամ են ներկայացել հանրությանը, անկախ նրանից, որ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա էին մեկնել երկու երեխաների՝ Արչիի եւ Լիլիբեթի հետ։ Արքայազն Հարին Լոնդոնի Սուրբ Պավելի տաճարում պատարագի ընթացքում գոհ չի եղել։