ԵԱՏՄ-ն կերկարացնի քաղաքացիական ուղեւորատար ինքնաթիռների որոշ տեսակների ներկրման արտոնությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել քաղաքացիական ուղեւորատար ինքնաթիռների որոշ տեսակների ներկրման արտոնությունները երկարացնելու մասին՝ ավիացիոն ճյուղին աջակցելու նպատակով։
«Հավանության արժանացած միջոցը թույլ կտա աջակցել ավիացիային, որը համավարակի շրջանում առավել տուժած ճյուղերից է։ Ստեղծված տնտեսական պայմաններում ավիաընկերությունները ստիպված են ինքնաթիռների ձեռքբերման պլաններ ձեւավորել»,- ասել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
110-300 մարդ տարողությամբ տուրբոռեակտիվ օդանավերի արտոնությունը երկարացվել է մինչեւ 2031թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 90 մարդ տարողությամբ տուրբոպտուտակային ինքնաթիռներինը՝ մինչեւ 2025թ. վերջ։
Սլեպնյովի խոսքով՝ արտոնությունը նաեւ զսպիչ արզդեցություն կունենա ավիափոխադրումների արժեքի աճի վրա եւ կբարձրացնի Եվրասիական տնտեսական միության ավիաընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում. «ԵԱՏՄ-ում օդանավերի լրակազմի թարմացումն ու ավելացումը հատկապես կարեւոր են ստեղծվող արտաքին սահմանափակումների պայմաններում։ Ինքնաթիռների թվի ավելացումը դրականորեն կանդրադառնա միության տարանցման պոտենցիալի զարգացման վրա»,- ավելացրել է նա։