Սալմա Հայեքը նկարահանվում է Անջելինա Ջոլիի նոր ֆիլմում
Դերասաններ Սալմա Հայեքը եւ Դեմիան Բիշիրն Անջելինա Ջոլիի նոր՝ «Առանց արյան» (Without Blood) նախագծում կկատարեն գլխավոր դերերը, հայտնում է Collider-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Անջելինա Ջոլին հանդես կգա որպես իտալացի գրող Ալեսանդրո Բարկիոյի համանուն վեպի մոտիվներով նկարահանվելիք ֆիլմի ռեժիսոր։
Սյուժեն պատմում է Նինայի մասին, որը դառնում է իր հոր եւ եղբոր դաժան սպանության վկան։ Տարիներ անց Նինան ընտրում է վրեժի ճանապարհն ու գնում հանցագործության յուրաքանչյուր մասնակցի հետքերով։
Ֆիլմի մասին առաջին անգամ հայտարարվել է այս տարվա մարտին։ Ժապավենի նկարահանումները մեկնարկել են Իտալիայում։ Թողարկման օրը չի հաղորդվում։