Հազարավոր ոստիկաններ հանել էին փողոց, ինչ է մի քանի ԱԳՆ-ի մասնակցությամբ նախագահականում պետք է նիստ անեին. Աշոտյան
Այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամի հերթական օրն է: Քաղաքական ճգնաժամը տեսնում են բոլորը, բացի Նիկոլից ու իր քաղաքակն մերձավորներից: Այս մասին այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հազար հոգին բավարար էր, որ հազարավոր ոստիկաններ հանեին փողոց, ինչ է մի քանի արտգործնախարարների մասնակցությամբ նախագահականում պետք է նիստ անեին.բա քաղաքական ճգնաժամը պոզով պոչովա լինում: Պատկերացրեք, ինչքան խիտ ա Հայաստանի քաղաքկանա օրակարգը, որքան սուր ա էս ամենի ընկալումը, որ 1000 հոգով գնացել ենք, մեր դեմ հանել են հազարավոր ոստիկաններ, որ դրսից ժամանած պատվիրակությունների համար, ըստ իրենց, հո չէինք հարձակվելու, հո չէինք ներխուժելու ապահովեին աշխատանքային պայմաններ: Եթե քաղաքական ճգնաժամերը չափենք մարդկանց քանակով, ապա առաջին՝ մենք ունեցել ենք 50-60 հազար մասնակից, երկրորդ՝ էդ նույն ա, որ մարդու լավ կամ վատը չափես իրա քաշով: Քաղաքական օրակարգը այն է, թե ի՞նչ օրակարգով է զարթնում երկիրդ: 2020 թ.-ից երկիրը զարթնում է էս նույն օրակարգով»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այս իշխանությունները, որ ասում են, թե երկրում քաղաքական ճգնաժամը լուծվել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով, չարաչար սխալվում են:
«Որևէ՞ բան փոխվել է Հայաստանի, Արցախի ժողովրդի կյանքում: Արցախի անվտանգության հարցն է լուծվել, Հայաստանի անվտանգության հարցը լուծվել ա՞, ինքնիշխանության հարցը լուծվել ա՞: Էդ որ հարցն ա լուծվել խորհրդարանական ընտրությւոններում: Մեկ տարի անցել է ընտրություններից, բայց մենք միայն կորուստներ ենք տեսնում: Քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլև եկել կախվել է թանձր ամպի պես»,- ասաց Աշոտյանը:
Հարցին՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հուլիսի սկզբներին իշխանությունները Բերձորը հանձնելու են, և ինչպե՞ս է ընդդիմությունը փորձելու կանխել Բերձորի հանձնումը, Արմեն Աշոտյանն ասաց.
«Ոչ միայն ես, այլև ՀՀ բոլոր ազնիվ քաղաքական գործիչները ասել են, որ ինչքան Նիկոլը մնա, մենք էնքան կորցնելու ենք: Էն որ մեզ մեկ-մեկ ասում են, լավ, ի՞նչ կարող էիք անել դուք, եթե գայիք իշխանության.նայած՝ որ փուլում: Նոյեմբերի 10-ին գայինք իշխանության չէինք ազատի Քլեբաջարը, Լաչինը և այլն, մինչև մեր ռազմագերիներին չվերադարձնեին: Կասեինք՝ այ խիար, որ էստեղ ժամկետը գրել եք, չեք տեսել, որ Քելբաջարը հանձնելու ժամկետ կա, գերի տղերքի վերադարձինը՝ ոչ: Կոնկրետ Բերձորի հետ կապված.նոյեմբերի 9-ում գրվածա, որ պետք ա լինի նոր ճանապարհ: Այսինքն՝ այն փաստաթղթի տակ ստորագրող անբարոյական մարդը այդ էլ չի ուզել տեսնի, որ այդտեղ պետք ա գրվեր, որ պետք ա նոր ճանապարհ կառուցվի, սակայն այս պահի դրությամբ, ով որ դիրքում գտնվում ա, շարունակում ա գտնվել, և այդ տարածքնր մնում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ ԼԱվրով կատարած պաշտոնական այցին, և հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյանները պարտավոր չեն մեր երկրի շահը սպասարկել, այն դեպքում, երբ Հայաստանը իր երկրի շահը չի սպասարկում:
«Չի կարող Լավրովը ավելի հայախոս լինի, քան Հայաստանի ԱԳՆ-ն: Լավրովը առաջ ա տանում իր երկրի պետական շահը: Երանի այն ժողովրդին, ով էդպիսի նախարար և նախագահ ունի, որովհետև մեր ժողովուրդը էդպիսի ղեկավար և նախագահ չունի, որ առաջ տանի ազգային, պետական շահը»,- ասաց Աշոտյանը: