Մենք կարող էինք այսօր կրկին փորձել ոստիկանական պատը ճեղքել, բայց մեր նպատակը այդ հանդիպումը կանխարգելելը չի. Սաղաթելյան
Մենք կարող էինք այսօր Բաղրամյան պողոտայում կրկին փորձել ոստիկանական պատը ճեղքել, բայց նկատի ենք ունենում, որ ի վերջո, նրանք մեր երկիր ժամանող պատվիրակություններ եւ հյուրեր են եւ մեր նպատակը իրենց շրջափակել կամ այդ հանդիպումը կանխարգելելը չի. մեր նպատակը մեր խոսքը տեղ հասցնելն է, ինչը արել ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ակտիվ հարաբերություններ պետք է ունենանք ԵՄ-ի երկրների եւ ԱՄՆ-ի հետ: Այս հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկը մյուսի հաշվին: Գավառական ժուլիկությամբ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում մեկ այլ բան, Վաշինգտոնում մեկ այլ բան, դրանով չես կարող երկրի արտաքին քաղաքականություն իրականացնել: Այսօրվա շատ խնդիրներ այդ քաղաքականության արդյունքն է: Մենք մեր գործընկերների համար անկանխատեսելի քաղաքականություն ենք վարում եւ չկա վստահություն»,-ասաց նա: