Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը փորձել է խափանել երգչուհու հարսանիքը
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնացել են հունիսի 9-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել սպիտակ վրանում, որը տեղադրվել էր Կալիֆոռնիայում գտնվող երգչուհու վիլլայի բակում։ Ամուսնական արարողությանը ներկա է եղել մոտ 100 մարդ, որոնց թվում չեն եղել նրա որդիները։
TMZ-ն հայտնում է, որ արտիստի առաջին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրը, փորձել է խափանել արարողությունը։ 40-ամյա տղամարդուն հաջողվել է հայտնվել վայրում, ուր անց էր կացվում տոնակատարությունը։ Ընդ որում, նա ուղիղ հեռարձակում է ապահովել իր սոցիալական ցանցերում։
Պարբերականի տեղեկություններով՝ Ալեքսանդրը մոտեցել է անվտանգության աշխատակիցներին ու նրանց ասել, որ հենց Սփիրսն է իրեն հրավիրել հարսանիքին։ Սակայն նրա անունը ներառված չի եղել հյուրերի ցանկում։ Անվտանգության աշխատակիցները փոփ աստղի նախկին ամուսնուն պահել են մինչեւ ոստիկանների ժամանումը։ Տղամարդը դիմադրել է ու ասել, որ Սփիրսը եղել է իր առաջին ու միակ կինը։
«Ես այստեղ հատուկ եմ եկել՝ խափանելու Բրիթնիի հարսանիքը»,- հեռարձակման ընթացքում ասել է Ալեքսանդրը։ Արդյունքում նրան փոխանցել են ոստիկանությանը։