Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, մեզ վճռական չլինելու մեջ մեղադրողները այդտեղ չեն լինում. Իշխան Սաղաթելյան
Կարո՞ղ եք մի դեպք ասել, որ վճռական չենք եղել. Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները, սովորաբար այդտեղ չեն լինում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե շարժումը բավարար վճռականություն չի ցուցաբերում:
«Շատ հեշտ է նստել համակարգիչների առջեւ եւ մեղադրանքներ հնչեցնել:
Եթե պետք է եղել պատը ճեղքել, ճեղքել ենք, պետք է եղել ճանապարհը բացել, բացել ենք, բայց գնալ արկածախնդրության եւ շարժումը տապալել, դա չենք արել ու չենք անելու: Մենք Նիկոլին հեռացնելու ենք առանց արյունի: Ինքը արյան կարոտ է: Մենք արկածախնդրության չենք գնալու: Նրանք, ովքեր ոգեւորված դա ասում են, հաջորդ օրը մեզ մեղադրելու են: Կա նպատակ եւ մեր բոլոր գործողությունները միտված են դրան»,-ասաց նա: