Ադրբեջանում քննարկում են տարանցման հնարավորությունների զարգացման հարցը
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն հանրապետությունում առկա տարանցման հնարավորությունների զարգացման վերաբերյալ։
Ինչպես APA-ին տեղեկացրել են կառավարությունում, միջոցառմանը մասնակցում էին պաշտոնական անձինք, ճյուղային նախարարությունների եւ պետական ընկերությունների ղեկավարներ։ Խորհրդակցությունում վերլուծվել են ընթացիկ իրավիճակն ու կանխատեսումները միջազգային բեռնափոխադրումների ոլորտում, քննարկվել են իրավական, վարչական եւ տեխնիկական հարցեր՝ բեռների բոլոր տեսակների ուղղությամբ Ադրբեջանի թողունակության ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել են բեռնափոխադրումների ոլորտում տնտեսական արդյունավետության բարձրացման հարցերը։