ԱՊՀ Տնտեսական խորհրդի հերթական նիստը նախատեսված է կազմակերպել Մոսկվայում սեպտեմբերի 23-ին
ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հերթական նիստը նախատեսվում է կազմակերպել Մոսկվայում սեպտեմբերի 23-ին։ Այս մասին տեղեկացրել է Համագործակցության Գործադիր կոմիտեի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը կառույցի՝ Նուր Սուլթանում ընթացող 94-րդ նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նիստի ընթացքում պատվիրակությունների ղեկավարները լսել են տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների 2021թ. տնտեսությունների զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների հիմնական նպատակների մասին։ Հատուկ ուշադրություն է հատկացվել ԱՊՀ մասնակից պետությունների ընթացիկ տնտեսական վիճակի հարցերի եւ առաջացող խնդիրներին արձագանքման հնարավոր համատեղ միջոցների քննարկմանը։
ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ Համագործակցության Միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստանտին Լայկամը ներկայացրել է տեղեկություն անցած տարի միավորման երկրների տնտեսությունների զարգացման հիմնական ցուցանիշների մասին։ Նրա խոսքով՝ 2021թ. ԱՊՀ մասնակից պետությունները հիմնականում հետեւել են ցուցանիշների հանձնարարված մեծություններին, որոնք մակրոտնտեսական կանունություն են դրսեւորել։ Համախառն ներքին ընդհանուր արդյունքը 2021թ., նախնական գնահատմամբ, ավելացել է 4,7 տոկոսով, 2020թ. այն նվազել էր 2,5 տոկոսով։
Բացի այդ, Տնտեսական խորհդրի անդամները հաստատել են միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրավիճակի, օգնության ծավալների եւ բովանդակության մասին տեղեկացնելու գործնական միջոցները՝ համապատասխան համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման շրջանակում։ Հանդիպման մասնակիցներն ընդունել են որոշում մինչեւ 2030թ. ղազախստանյան սահմանափակ պատասխանատվությամբ «Կվարտա Աստանա» ընկերությանը ԱՊՀ ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի մասնակից պետությունների կենտրոնին կարգավիճակ տալու մասին։