«Կա քաղաքական ճգնաժամ, որը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է». Երթը շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ
Այսօր մենք Բաղրամյան պողոտայում հնչեցրեցինք մեր կարեւոր ուղերձը. հիմա թե Բաղրամյան 26-ում ընդունելություն կանի, ընթրիք կտա, մի երկու մեդալ էլ կբաժանի, բայց ցանկացած պատվիրակությունհասկանում է, որ Հայաստանում իրավիճակը փոխվել է. այս մարդկանց հետ չի կարելի երկարատեւ պագա պլանավորել, նախատեսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այս երկրում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը «Դիմադրության» շարժումը հանգուցալուծելու է: Հիմա շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ»,-հայտարարեց նա:
Դրանից հետո «Դիմադրության շարժման երթը Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն: