Բացվել է Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին կամուրջը ավտոմեքենաների համար
Ուրբաթ՝ հունիսի 10-ին Բլագովեշչենսկում բացվել է բեռնատար ավտոմեքենաների առաջին կամուրջն Ամուր գետի վրայով, որը Մերձամուրի մայրաքաղաքը կապելու է Չինաստանի Հեյհե քաղաքի հետ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ամուրի նահանգապետ Վասիլի Օրլովի խոսքով՝ Բլագովեշչենսկ-Հեյհե կամրջով անցման միջին արժեքը մեկ մեքենայի համար կկազմի 8 700 ռուբլի։ Կոնցեսիոն մոդելը հաշվարկված է 20 տարվա համար։ Այդ ընթացքում կամրջի ֆինանսական ծախսը կփոխհատուցվի եւ անցման արժեքը կնվազի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կամրջի բացումից հետո «Կանի-Կուրգան-Հեյհե» անցակետով անցել են առաջին ութ ռուսական մեքենաները, որոնք էկոլոգիապես մաքուր վառելիք՝ հեղուկացված բնական գազ են օգտագործել։ Այդ մեքենաներն Ամուրի մարզից Չինաստան են տեղափոխել իրենց յուղի մի խմբաքանակ։ Չինական կողմից նունպես բեռնատարներ են եկել, որոնք բերել են ավտոդողեր եւ համալրող մասեր էլեկտրասարքավորումների համար։
Ինչպես հայտարարել է Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը, Բլագովեշչենսկ-Հեյհե կամուրջը հատուկ, խորհրդանշական նշանակություն ունի եւ Ռուսաստանի ու Չինաստանի բարեկամության եւս մեկ վկայությունն է։