Մակրոնը հավաստիացրել է, որ Ֆրանսիան ավելի շատ ծանր սպառազինություն կմատակարարի Կիև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ Փարիզն Ուկրաինա կմատակարարի ավելի շատ ծանր սպառազինություն։
Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ «Ֆրանսիան Կիեւի կողմից է ռուսական զորքերի ներխուժման դեմ նրա պայքարում»։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Կիեւի ռազմական, ֆինանսական եւ հումանիտար կարիքները։
Ֆրանսիան արդեն Ուկրաինա է ուղարկել «Կեսար» հաուբիցներ եւ ուկրաինացի զինվորներին սովորեցրել է օգտվել դրանցից։
Ֆրանսիայի նոր արտաքին գործերի նախարար Քատրին Քոլոնան մայիսին, Կիեւ այցի ժամանակ, ասել էր, որ կլինի «կոնկրետ պատասխան» ավելի ծանր սպառազինությունների մասին Ուկրաինայի պահանջին։