Իտալացի Պաոլո Վանոլին հեռացել է «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Իտալացի Պաոլո Վանոլին հեռացել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Ռուսական ակումբի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ 49-ամյա մասնագետի պաշտոնանկության հանգամանքները կախված են չեն ակումբից։
«Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Վանոլիին, որի ղեկավարությամբ թիմը 19 տարում առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Նա պաշտոնը ստանձնել էր 2021թ․ դեկտեմբերին։
Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ «Սպարտակից» հեռացել են նաեւ Վանոլիի մարզչական շտաբի անդամներ Մարկո Դոնադելը, Մարկո Ձուկերան, Ջամպիերո Աշենցին եւ Անդրեա Բյանկին։