Ինդոնեզիայում TikTok-չելենջի պատճառով պատանիները նետվում են մեքենաների անիվների տակ
Ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ինդոնեզացի պատանին նետվում բեռնատարի անիվների տակ եւ մահանում՝ կատարելով չելենջ TikTok-ի համար, տեղեկացրել է nextshark պորտալը։
2021թ. Ինդոնեզիայում ի հայտ է եկել չելենջ՝ «Մահվան հրեշտակ» անունով։ Դեռահասները միտումնավոր իրենց ենթարկում են մահացու վտանգի՝ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մաս։ Երեխաները «մարտահրավեր են նետում մահին» եւ հույս ունեն, որ հանդիպակաց մեքենան կհասցնի կանգնել։
Իշխանությունները TikTok-ի օգտատերերին կոչ են արել չընկնել փառքի հետեւից եւ դադարեցնել կոնտենտի ստեղծումը սոցցանցերում ու սպառնալիքի տակ չդնել երեխաների կյանքը։ Բայց նախազգուշացումը չի կանգնեցնում ինդոեզացի դպրոցականներին, եւ ճանապարհատրանսպորտային պատահարները չելենջի պատճառով տեղի են ունենում մշտապես։