Գողության փորձ կատարած տղամարդը կալանավորվել է
ՏեսանյութերԴեպքը գարնանն էր եղել՝ Շենգավիթ վարչական շրջանում: Մարտի 1-ի առավոտյան ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր Շարուրի փողոցի բնակարաններից մեկի դուռը, փորձել էր գողություն անել, բայց տանտիրուհին անակնկալ տուն էր մտել, նա էլ փախել էր:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ իրականացրած հետևողական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ գողության փորձն արել է Դավիթաշենի 1-ին թաղամասի 32-ամյա մի բնակիչ:
Հունիսի 2-ին նա բերման ենթարկվեց, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու կալանավորվեց:
Նախաքննությունը շարունակվում է: