Շիկահողի բնակիչներն ապօրինի հատել էին մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութ. Կապանի ոստիկանների բացահայտումը
ՀասարակությունԲնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերեցին առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանութով։
Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին:
Ոստիկանությունում պարզվեց, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի էին ապօրինի հատել ու մոտ 27 խմ փայտանյութը պահեստավորել էին գյուղում՝ հետագայում Երևան տեղափոխելու համար:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: