Զելենսկին Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անժամկետ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Դրանց շարքում են՝ մուտքի արտոնագրերի տրամադրման մերժումն ու չեղարկումը, Ուկրաինայի տարածք մուտքի այլ արգելքների կիրառումը, Ուկրաինայի պետական պարգևներից զրկումը: Ցանկը ներառում է նաև այնպիսի միջոցներ, ինչպիսիք են Ուկրաինայի տարածքում ակտիվների արգելափակումը, երկրում հողամասերի ձեռքբերման արգելքը, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցումը:
Զելենսկին անժամկետ պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի փոխվարչապետների և նախարարների, այդ թվում՝ Սերգեյ Լավրովի դեմ: