Բայդենն ասել է, որ չի խստացնի երկրում զենքի շրջանառության վերահսկողությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ չարաշահել սահմանադրությունը հանուն երկրում զենքի վաճառքը կանոնակարգող օրենքների խստացման։ Բայդենի ելույթը հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելի երեկոյան շոուում հեռարձակվել է չորեքշաբթի երեկոյան ABC հեռուստաալիքով։
Հաղորդավարը հետաքրքրվել է նախագահից, թե ինչու վարչակազմը կոշտ միջոցներ չի ձեռնարկում զենքի շրջանառության վերահսկման համար։ Բանավեճն ԱՄՆ-ում սկսվել է մայիսի 24-ի իրադարձություններից հետո, երբ Տեխասի նահանգի Յուվալդայի դպրոցում 18-ամյա տղայի գործողությունների հետեւանքով զոհվել էր 21 մարդ, այդ թվում 19 երեխա։
Բայդենի խոքով՝ զենքի վաճառքի կարգավորմանն ուղղված միջոցները պետք է համաձայնեցվեն ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ դեմոկրատներին դիմակայում են հանրապետականները։ «Սա վաղուց արդեն հին Հանրապետական կուսակցությունը չէ, հիմա դա MAGA-ի՝ Make America Great Again-ի կուսակցությունն է (ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի գլխավոր կարգախոսը), նշել է ԱՄՆ նախագահը։ Նա ընդգծել է, որ իր նախորդի նախագահության ընթացքում Հանրապետական կուսակցությունն սկսել է «խիստ աջ մոտեցումներ» ցուցաբերել, ինչը կարող է սպառնալ հանրապետականների պարտությամբ փրայմերիզում, որոնք աջակցում են «զենքի մասին ռացիոնալ օրենքներին»։
Քիմելը նշել է, որ Բայդենը կարող էր «գործադիր հրաման արձակել», որով կսահմանափակվեր զենքի շրջանառությունը։ «Թրամփը աջուձախ արձակում էր այդ հրամանները»,- նշել է հաղորդավարը։
«Իմ նախագահական լիազորությունների շրջանակում ես նման հրամաններ արձակել եմ, որոնք վերաբերել են զենքին, զենք ունենալուն, արդյո՞ք անհրաժեշտ են սպասման թերթիկներ [զենք գնելու իրավունքի համար]։ Ես արել եմ բաներ, որոնք մտնում են իմ լիազորություննների մեջ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
«Այն, ինչ չէի ուզենա անել, Թրամփին նմանվելն է սահմանդրությունն ու դրա թափանցիկությունը չարաշահելու հարցում»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչու է ինքը շարունակում «խաղալ կանոններով, եթե հանրապետականները կանոններով չեն խաղում»։ «Եթե մենք անենք նույնը, սպառնալիքի առջեւ կհայտնվի մեր ժողովրդավարությունը»,- ասել է նա։