Հարվի Վայնշտեյնին ոտնձգության վերաբերյալ նոր մեղադրանքներ կառաջադրեն
Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ, որը հայտնվել է սկանդալների կենտրոնում, նոր մեղադրանքներ են առաջադրել, հայտնում է The Sun-ը։
Թագավորական դատախազական ծառայությունը պարզաբանել է, որ խոսքը կնոջ նկատմամբ ոտնձգության մասին է, որի հետ կինեմատոգրաֆիստը հանդիպել է Լոնդոնում 1996թ․-ի օգոստոսին։
Հանցագործության ապացույցները դատախազությանը ներկայացրել է Լոնդոնի ոստիկանությունը։
2020թ․-ին կինոգործչին սեռական ոտնձգության վերաբերյալ գործով դատապարտել են 23 տարվա ազատազրկման։