Թուրքիայի զինուժը պատրաստ է Սիրիայում նոր գործողության. Սպասում են Անկարայի հրահանգին
Թուրքիայի զինված ուժերը ավարտել են Սիրայում նոր ռազմական գործողություն սկսելու համար անհրաժեշտ աշխատանքները։
Թուրքական Takvim պարբերականը գրել է, որ Սիրիայի Թել Ռըֆատ եւ Մանբիջ շրջանների դեմ համաժամանակյա գործողությունների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Թուրքիայի զինված ուժերը գործողությունը սկսելու համար սպասում են Անկարայի հրահանգին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիայի անվտանգության ապահովման համար իր հարավային սահմաններում առանց հարեւան երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու, իրականացնելու են գործողություններ։