Կառավարության նիստը (Տեսանյութ)
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվել։ Օրակարգում ընդհանուր 14 հարց է։ Դրանց թվում. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ այլն։ Քննարկումները նախատեսվում է անցկացնել արագացված ռեժիմով։ Այսինքն՝ բոլոր հարցերը կքննարկվեն միանգամից երկու ընթերցմամբ։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է օրենսդիր մարմնի արտահերթ նիստը։