Twitter Inc-ը նախատեսում է կատարել կեղծ հաշիվների վերաբերյալ տվյալներ տրամադրելու վերաբերյալ Իլոն Մասկի պահանջը
Twitter Inc-ը նախատեսում է կատարել կեղծ հաշիվների վերաբերյալ տվյալներ տրամադրելու վերաբերյալ Իլոն Մասկի պահանջը։
Ինչպես նշում է Post-ը, սոցցանցը Մասկին հասանելիություն կտա ամեն օր հրապարակվող ավելի քան 500 միլիոն տվյալների նկատմամբ։
Մասկը նախազգուշացրել է Twitter-ին, որ կարող է հետ կանգնել ընկերության ձեռքբերման 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքից, եթե այն չտրամադրի տվյալներ սպամի եւ կեղծ հաշիվների մասին։