Bluetooth-ն առաջին անգամ օգտագործվել է սմարթֆոնը հայտնաբերելու և հետևելու համար
Հետազոտողներն առաջին անգամ ցուցադրել են սմարթֆոնի օգտագործողին Bluetooth ազդանշանի հիման վրա նույնականացնելու եւ հետեւելու ունակությունը: Տեխնոլոգիան թույլ է տալիս բացահայտել եզակի սարքերի գրեթե 50 տոկոսը, հայտնում է HighTech-ը։
Սարքավորումների արտադրական թերությունների պատճառով կոնկրետ սարքի Bluetooth ազդանշանն ունի յուրահատուկ «մատնահետք»: IEEE Security & Privacy կոնֆերանսում Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի ինժեներները ցույց են տվել, որ այս հատկությունը կարող է օգտագործվել որոշակի սմարթֆոնի նույնականացման եւ հետեւելու համար:
Հետազոտողները բացատրում են, որ բոլոր անլար սարքերն ունեն ապարատային արտադրության փոքր թերություններ, որոնք յուրահատուկ են յուրաքանչյուր սարքի համար: Դա արտադրական գործընթացի կողմնակի արտադրանք է: Սարքավորումների թերությունները հանգեցնում են ազդանշանի յուրահատուկ խեղաթյուրումների, որոնք կարող են օգտագործվել որպես սմարթֆոնի մատնահետքեր:
Փոխարենը, հետազոտողները մշակել են նոր մեթոդ, որը վերլուծում է ամբողջ Bluetooth ազդանշանը: