Գոյություն ունի հավ՝ սև գույնի կաշվով, ոսկորով և մսով (լուսանկարներ)
Աշխարհում գոյություն ունեն հավեր, որոնց կաշին, ոսկորները և ներքին օրգանները ունեն սև գույն: Հավերի այդ ցեղատեսակը կոչվում է չինական մետաքսե հավեր, որոնք ունեն շատ փափուկ փետուրներ: Սովորական հավերից տարբերվում են միայն նրանով, որ իրենց կաշվի գույնը մուգ կապույտ է, միսը մուգ է և ոսկորները և ներքին օրգանները սև են:
Չինաստանի արևմուտքում այս հավերի ցեղատեսակին հիմնականում բուծում են դեկորատիվ նպատակներով, սակայն Չինաստանի տարբեր շրջաններում և արևելյան երկրներում նրանց միսը համարվում է դելիկոտես և հասանելի է ոչ բոլորին:
Գիտնականները պարզել են, որ հավերի այս տեսակը շատ օգտակար է՝ այն դանդաղեցնում է ծերացումը,նաև շատ օգտակար է շաքարային դիաբետիկների և աուտիզմով տառապողների համար: