Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել․ ԱՄՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի համար հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար իրական հույս կա։ Դուք տեսել եք, որ երկու երկրներն այդ ուղղությամբ կարեւոր քայլեր են արել։ ԱՄՆ-ն դա խրախուսում է»,-ասել է Դոնֆրիդը։