Թուրքիան նախկինի նման չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Էրդողան
Անկարան նախկինի նման չի համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը,այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
«Շվեդական հեռուստատեսությունը հարցազրույց է վարել ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հետ։ Դրանից հետո մենք չենք կարող ասել՝ բարի գալուստ ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է Թուրքիայի նախագահը։