Պուտին-Զելենսկի հանդիպումն հիմա հնարավոր չէ․ Կրեմլի խոսնակ
Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հիմա հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մեր դիրքորոշումը լավ հայտնի է։ Ցանկացած հանդիպում բարձր մակարդակով, պետք է լինի արդյունավետ եւ լավ կազմակերպված։ Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը դուրս է եկել բանակցային հունից։ Ուստիեւ հիմա չենք կարող խոսել վերեւիների՝ նման հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին»,- ասել է Պեսկովը։