Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը
Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։