Նորվեգիայի թագավորի դուստրն ամուսնանում է շամանի հետ
Նորվեգիայի արքայադուստր Մարթա-Լուիզան որոշել է ամուսնանալ շամանի հետ։ Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի դուստրն ու աֆրոամերիկացի Դուրեք Վերետը պաշտոնապես նշանադրվել են։
50-ամյա Մարթա-Լուիզան գահի համար հերթում չորրորդն է։ Մինչ այս նա ամուսնացած է եղել գրող Արի Բենի հետ։ Դուրեքը եւս բավական հագեցած կենսագրություն ունի․ նա իրեն շաման է անվանում։ Նա գումար է վաստակում՝ մասնավոր սեանսներ անցկացնելով եւ առցանց կուրսեր է վաճառում։
Մարթա-Լուիզան եւ Դուրեք Վերետն իրենց սիրավեպի մասին հայտարարել են 2019թ․-ին։ Ըստ լուրերի՝ Մարթա-Լուիզան ապագա ընտրյալի հաճախորդն է եղել։