Արմեն Չարչյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ հունիսի 8-ին, ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Չարչյանը, չնայած ունենալով ծանր հիվանդություններ, շուրջ 4 ամիս կալանավորված է եղել։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն անհամատեղելի է կալանքի հետ, եւ այդ անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանն ազատ արձակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):