Նիկոլայ Բասկովը կոչ է արել լուծել Ռուսաստանից հեռացած արտիստների հարցերը
Երգիչ Նիկոլայ Բասկովը «ստոր» է անվանել Ռուսաստանից հեռացած աստղերի կտրուկ քննադատական արտահայտություններն ու իշխանություններին կոչ արել լուծել նրանց վերադարձի հետ կապված հարցը։ Արտիստի խոսքով՝ «վատաբանել երկիրը, որը մեզանից յուրանքանչյուրին շատ բան է տվել, էթիկապես ճիշտ չէ»։ Բասկովն այդ մասին հայտնել է News.ru-ի հետ զրույցում։
Նիկոլայ Բասկովը նշել է, որ երկրից հեռացած եւ տհաճ արտահայտություններ արած արտիստների հարցերը «պետք է լուծեն իշխանությունները»։ Նա որպես օրինակ ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունը դատապարտած Նարգիզին, որը «այլեւս չի հայտնվի Ռուսաստանում, նրա մուտքը երկիր արգելվել է 50 տարով»։
«Կարծում եմ՝ ժամանակն է հարգելու ե՛ւ քո ազգին, ե՛ւ քո երկիրը։ Վատաբանել երկիրը, որը մեզանից յուրաքանչյուրին շատ բան է տվել, էթիկապես ճիշտ չէ եւ ստոր է ռուսների հանդեպ»,- հայտարարել է Նիկոլայ Բասկովը։