Ե՞րբ կբացվի Ծիծեռնակաբերդի խճուղին. մեկնաբանում են քաղաքապետարանից
Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող փլուզված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ամենայն հավանականությամբ կավարտվեն մինչեւ շաբաթվա վերջ եւ ճանապարհը երկկողմանի կբացվի։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
«Այսօր արդեն սկսել են իրականացնել բետոնապատման աշխատանքներ, մինչեւ շաբաթվա վերջ ճանապարհը երկկողմանի երթեւեկելի կլինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի վաղ առավոտյան Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարահատվածում տեղի էր ունեցել մասնակի փլուզում: Ճանապարհը մինչ օրս շարունակում է երկկողմանի փակ մնալ: Նշենք, որ ճանապարհի վերանորոգման պատասխանատվությունը կրում է «Սահակյանշին» ընկերությունը, որն այդ հատվածի հարեւանությամբ բնակելի շենք է կառուցում։