Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։
«Մենք քննարկեցինք Կովկասում «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին այս հարցերում աջակցության համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան կարծում է, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարեւոր է տարածաշրջանում կայունության համար։