Հայաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
Հունիսի 8-9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, որը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ։