Լոս Անջելեսի հայ համայնքը «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է» վանկարկումներով է դիմավորել Զարեհ Սինանյանին
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ տապալվել է։ Համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, որ երբ Զարեհ Սինանյանը մտնում է դահլիճ, մասնակիցները «Զարեհ՝ դավաճան» վանկարկումներով են դիմավորում նրան։
Հանդիպումը կազմակերպողը փորձեց հանդարտեցնել իրավիճակը, սակայ ն հայ համայնքի ներկայացուցիչները շարունակեցին ամոթանք տալ Զարեհ Սինանյանին։
«Ամոթ, Զարեհ», «Զարեհ՝ դավաճան»,– բղավեցին նրանք։
Իրավիճակն ավելի լարվեց. հանդիպման մասնակիցները վանկարկեցին՝ «Արցախը հայկական է, Նիկոլը թուրքական է», «Նիկոլ՝ թուրք», «Նիկոլ՝ դավաճան», «Զարեհ՝ դավաճան»: Այդ ընթացքում Զարեհ Սինանյանը լքեց դահլիճը։
Ապա դահլիճում գտնվող մարդկանց միջեւ քաշքշուկ սկսվեց։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ հանդիպման եկած քաղաքացիները պաստառ էին իրենց բերել, որի վրա անգլերենով գրված էր՝ «Զարեհ Սինանյան՝ դավաճան»։
Մանրամասները՝ տեսանյութում։